Բաժիններ՝

Անհետ կորել է Թուրքիայի ափերի մոտ ջրասույզ եղած նավի կապիտանը

Սեւ ծովում, Թուրքիայի ափերի մոտ, խորտակված Arvin չորաբեռնատար նավի կապիտան ռուսաստանցի Վիտալի Գոլենկոն անհետ կորել է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է իրադրությանը ծանոթ մի աղբյուր:

Հունվարի 17-ին Թուրքիայի Բարթին նահանգի նահանգապետ Սինան Գյուները հայտնել է, որ Arvin նավը սրասույզ է եղել Թուրքիայի ափերի մոտ, Ինկումուի շրջանում: Նավի վրա եղել է 12 քաղաքացի՝ երկու ռուսաստանցի եւ Ուկրաինայի 10 քաղաքացի: Թուրքիայի առափնյա պահպանության տվյալներով, վեց նավաստի փրկվել է, երեքը՝ զոհվել, եւս երեքի որոնումը շարունակվում է:

Վեց փրկվածների թվում է նավի ավագ տեխնիկ ռուսաստանցի Նիկոլայ Կրինովը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Թուրքիայում ՌԴ դասպանությունում: Նավի կապիտան Նիկոլայ Գոլենկոն, որն ապրում է Ռոստովում, առայժմ անհետ կորածների թվում է»,-ասել է գործակալության զրուցակիցը: Կրինովի խոսքով՝ Սեւ ծովում ողբերգությունը տեղի է ունեցել անբարենպաստ եղանակի պատճառով, ավելի վաղ հաղորդել են ՌԴ դեսպանությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս