Բաժիններ՝

Ինդոնեզիայի իշխանություններն օտարերկրացիների համար մուտքի արգելքը երկարացրել են մինչև հունվարի վերջը

Ինդոնեզիայի կառավարությունը օտարերկրացիների համար մուտքի արգելքը, որը պետք է գործեր հունվարի 1-ից մինչեւ 14-ը, երկարացրել է եւս երկու շաբաթով՝ մինչեւ հունվարի 28-ը: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ): Պատճառը COVID-19-ի նոր հիմնամանրէի ներբերումը թույլ չտալն է:

Արգելքն առաջվա պես չի տարածվում Ինդոնեզիայի քաղաքացիների, ապրելու համար արդեն ակտիվացված թույլտվություններ ունեցող ուղեւորների, դիվանագիտական եւ ծառայողական այցագրեր ունեցող անձանց վրա: Դեկտեմբերին երկիրը մուտքի թույլտվություն է տվել այն օտարերկրացիներին, որոնք ժամանել են բիզնես-այցագրով: Դրանից ակտիվորեն օգտվել են ռուսաստանցի զբոսաշրջիկները: Սակայն հունվարից պետությունը փակել է սահմանները արտասահմանցի բոլոր հյուրերի, այդ թվում նաեւ այցի գործնական նպատակների մասին հայտարարած անձանց համար:

Ընդ որում՝ նրանցից այն անձինք, ովքեր ժամանել են դեկտեմբերի 28-ից մինչեւ 31-ն ընկած ժամանակաշրջանում, պետք է կատարեին մի քանի պայման. ներկայացնեին ՊՇՌ բացասական թեստ, որն արված լիներ ուղեւորությունից ոչ ուշ, քան 48 ժամ առաջ, անցնեին հնգօրյա կարանտին, իսկ հետո կրկին կորոնավիրուսի անալիզ հանձնեին: Չնայած այն բանին, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները չեն կարող երկիր ժամանել ապրիլից, Ինդոնեզիայում, այնուամենայնիվ, Ռուսաստանից մեծ թվով ճանապարհորդներ չեն գտնվում:

Նրանք, այդ թվում՝ ամանորյա արձակուրդների ժամանակաշրջանում, ժամանել են բիզնես-այցագրերով: Նրանց մոտ կարող են խնդիրներ առաջանալ տուն վերադառնալու հետ կապված, ասում են ասոցիացիայի փորձագետները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս