Բաժիններ՝

Pfizer-ը և BioNTech-ը կավելացնեն կարողությունները COVID-19 պատվաստանյութի արտադրության համար

Pfizer եւ BioNTech ընկերությունները ծրագիր են մշակել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունն ավելացնելու համար:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասված է ընկերությունների հայտարարության մեջ:

«Pfizer-ը եւ BioNTech-ը մշակել են պլան, որը թույլ կտա ավելացնել արտադրական հզորությունները Եվրոպայում և ավելի մեծ չափաբաժին մատակարարել երկրորդ եռամսյակում»,- տեղեկացնում են ընկերություններից:

Նշվում է, որ արտադրության արդիականացումը ժամանակավորապես կհանգեցնի մատակարարումների ծավալների կրճատմանը:

«Մենք կվերադառնանք Եվրոպական միություն մատակարարումների նախնական ժամանակացույցին այս շաբաթ, որը կսկսվի հունվարի 25-ին»,- հայտնում են ընկերությունները:

Ավելի վաղ Եվրամիության մի շարք երկրներ հայտարարել էին, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր են ստանում սպասվածից քիչ քանակությամբ և բողոքել էին պատվաստանյութի ապագա մատակարարումների անորոշ ժամկետներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031