Ղրղզստանում հարուցվել է 11 քրեական գործ Տաջիկստանի հետ սահմանին ծագած հակամարտության առնչությամբ
Ղրղզստանի ՆԳՆ-ն հարուցել է 11 քրեական գործ Տաջիկստանի հետ սահմանին ծագած հակամարտության առնչությամբ, կիրակի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է հանրապետության ներքին գործերի փոխնախարար Էրքեբեք Աշիրխոջաևը:
«Հարուցվել է ընդհանուր առմամբ 11 քրեական գործ, որոնք ներկայում քննվում են»,-հայտարարել է նա: Փոխնախարարի խոսքով՝ քրեական գործերը հարուցվել են «Սպանություն», «Զանգվածային անկարգություններ», «Անօրինական սահմանահատում», «Խուլիգանություն» և «Խաղաղության դեմ հանցագործություններ» հոդվածների հատկանիշներով: Ղրղզստանի զոհված բոլոր 34 քաղաքացիները սպանվել են հրազենից, հայտնել է Աշիրխոջաևը՝ հավելելով, որ տուժածների ճնշող մեծամասնությունը նույնպես ստացել է հրազենային վնասվածք:
«Ղրղզա-տաջիկական պետական սահմանին անցագրային կետերում անվտանգություն ապահովելու նպատակով սահմանամերձ հակամարտության մեկնարկից ի վեր դադարեցված է մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը»,-հայտարարել է Ղրղզստանի պետական սահմանային ծառայության մամուլի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ սահմանին իրավիճակը կայուն է, շարունակվում է համատեղ հանձնաժողովի աշխատանքը, որի կազմում են Ղրղզստանի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների սպաները: