
Իտալիայում 2020 թվականին մահացությունը 18 տոկոսով ավելացել է

2020 թվականին Իտալիայում մահացել է գրեթե 750 հազար մարդ, ինչը 18 տոկոսով ավելի է, քան 2019 թվականին՛ Այդ մասին ասված է Վիճակագրության ազգային ինստիտուտի(Istat) ՝ մայսի 3-ին տարածված զեկույցում։
Ինչպես նշում են մասնագետները, մահացության ավելացման պատճառներից մեկն են դարձել կորոնավիրուսային հիվանդության հարուցած հետեւանքները: Համավարակը նաեւ ազդել է մահացության եւ ծնելիության հարաբերակացության վրա:
Բնակչության թվաքանակը կրճատվել է 384 հազարով՝ մինչեւ 59,2 միլիոն, ընդ որում կրճատում է նկատվում երկրի բոլոր մարզերում, նշում է Istat-ը: Անցյալ տարվա գարնանը համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսային վարակի հետեւանքներից մահացել է ավելի քան 120 հազար մարդ ավելի քան 4 միլիոն ախտահարվածներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: