Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտեցել է 20 միլիոնին
Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունն անցած օրն արձանագրել է կորոնավիրուսով ախտահարման 368 147 դեպք, համավարակի ամբողջ ժամանակամիջոցում վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 19 925 604-ի: Ինչպես մայիսի 3-ին պաշտոնական կայքում հայտնել է գերատեսչությունը, կորոնավիրուսային վարակի հետ կապված մահացու վախճանների քանակը 324 ժամում ավելացել է 3 417-ով եւ կազմել 218 959։
Հիվանդացության օրական ցուցանիշը փոքր-ինչ նվազել է. նախօրյակին արձանագրվել էր 392 488 նոր դեպք, իսկ մայիսի 1-ին՝ 401 993, ինչը դարձել է համաշխահային ռեկորդ համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ապաքինված հիվանդների քանակը մեկ օրում աճել է 300 732-ով՝ մինչեւ 16 293 003:
Ապաքինման ազգային գործակիցը մայիսի 3-ի առավոտվա դրությամբ կազմում է հիվանդացածների ընդհանուր թվի 81,77 տոկոսը: Այդ ցուցանշը Հնդկաստանում արդեն երկրորդ ամիսն է, ինչ անընդհատ նվազում է. ապրիլի 27-ին այն կազմել է 82,54 տոկոս, ապրիլի 15-ին՝ 88,31 տոկոս, մարտի վերջին՝ այն հավասար էր 94,58 տոկոսի:
Բուժման մեջ է գտնվում կորոնավիրուսով 3 413 642 հիվանդ, ինչը 63 998-ով ավելի է, քան մեկ օր առաջ: Երկրում վերջին 24 ժամում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստում է արել 1 210 347 քաղաքացի, պատվաստված քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 157 198 207: Հնդկաստանը մնում է աշխարհի առաջատարներից մեկը բնակչության պատվաստման արագության գծով, նշում է առողջապահության նախարարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: