Բաժիններ՝

Սիրիայի նախագահական ընտրություններին կմասնակցի երեք թեկնածու

Սիրիայում նախագահի թեկնածու է դարձել երեք հավակնորդ, որոնք հավաքել են պատգամավորների անհրաժեշտ քանակությամբ ձայներ. նրանց թվում է պետության ներկայիս ղեկավար Բաշար Ասադը: Այդ մասին հայտարարել է ՍԱՀ-ի բարձրագույն սահմանադրական դատարանի ղեկավար Մոհամադ Լյահամը:

«Սահմանադրական դատարանն առաջին հայտարարության մեջ ընդգրկել է երեք թեկնածուների՝ Աբդալլահ Սալյում Աբդալլահի, Բաշար Հաֆեզ Ասադի և Մահմուդ Ահմադ Մերիայի անունները»,-Լյահամն ասել է մամուլի ասուլիսի ժամանակ:

Երեք օրվա ընթացքում Սիրիայի սահմանադրական դատարանը բողոքարկման կընդունի բոլոր հարցումներն այն թեկնածուների կողմից, ովքեր համաձայն չեն որոշման հետ: Սիրիայի սահմանադրության համաձայն, խորհրդարանը թեկնածուների հայտերն ընդունել է նախընտրական արշավ սկսելու մասին հայտարարությունից հետո (ապրիլի 19-ից) տասն օրվա ընթացքում: Սակայն ընտրություններին կկարողանան մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնց օգտին քվեարկել է առնվազն 35 պատգամավոր:

Հաշվի առնելով այն, որ Սիրիայի ժողովրդական խորհուրդը բաղկացած է 250 պատգամավորից, նախագահական մրցարշավում տեսականորեն կարող է մասնակցել ոչ ավելի, քան յոթ մարդ:

Ընդ որում՝ «Բաաս» Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցությունից թեկնածուն, որի գլխավոր քարտուղարն Ասադն է, ամենաշատ շանսերն ունի, քանի որ այդ կուսակցությունը 167 տեղ ունի խորհրդարանում:

Ժողովրդական ժողովում մնացած ձայներն ունեն անկախ պատգամավորները (նրանք 70-ն են) և այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք մտնում են «Ազգային առաջադեմ ճակատ» կոալիցիայի մեջ (նրանք 13-ն են): Սիրիայում նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 26-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս