
Մեխիկոյում մետրոկամուրջ է փլվել գնացքի անցնելու ժամանակ

Մայիսի 3-ի երեկոյան Մեխիկոյում փլվել է մայրաքաղաքային մետրոյի ճյուղերից մեկի՝ Olivos կայարանի մերձակայքում գտնվող մետրոկամուրջը, երբ դրա վրայով անցնում էր գնացքը: Այդ մասին գրում է El Universal-ը:
Քաղաքի վարչակազմի նախնական տվյալների համաձայն, զոհվել է 13 մարդ, եւս 70-ը վնասվածքներ են ստացել: Փլուզումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավտոմեքենան մխրճվել է մետրոկամուրջի հենարաններից մեկի մեջ: Գնացքն անջատվել է, կախված մնացած վագոններում փակված են մնացել շուրջ հիսնյակ ուղեւորներ: Այժմ տեղում աշխատում են հրշեջները, փրկարարները, ոստիկանությունը եւ բժիշկները, հիվանդանոցները պատրաստ են ընդունել տուժածներին: Քաղաքագլուխ Կլաուդիա Շայնբաումը Twiyyer-ում հաղորդել է, որ մեկնել է աղետի վայր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: