ԱՄՆ-ի պետքարտուղարը պատմել է Չինաստանի հետ հարաբերություններում բարդությունների մասին
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ, չնայած վիճելի հարցերին, Միացյալ Նահանգները չի կարող չփոխգործակցել Չինաստանի հետ։
Մեկնաբանելով Չինաստանի հետ հարաբերություններում «կարմիր գծեր» անցկացնելու հնարավորությունը՝ Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը ցանկացած դեպքում ստիպված է գործ ունենալ Պեկինի հետ:
«Մենք այն վիճակում չենք, որպեսզի չփոխգործակցենք Չինաստանի հետ: Այդ հարաբերություններում կան լուրջ բարդություններ՝ լինի դա առճակատվող աշխարհը, մրցակցող աշխարհը կամ աշխարհը՝ համագործակցության հիման վրա»,-Բլինքենը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Բլինքենը ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում առկա բարդություններին, ի թիվս մյուսների, վերագրել է Սինցզյանում Չինաստանի քաղաքականության հարցը: Վերջին ժամանակներս կտրուկ սրվել է արևմտյան երկրների, իրավապաշտպան կազմակերպությունների և ԶԼՄ-ների կողմից քննադատությունը Սինցզյանում Չինաստանի քաղաքականության նկատմամբ:
ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Կանադան և Մեծ Բրիտանիան Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել Սինցզյանում ույղուրների իրավունքների խախտման, էթնիկ փոքրամասնություններին ճնշման ևհարկադրական աշխատանքի օգտագործման մեղադրանքով: ԱՄՆ-ը հայտարարել է, որ Չինաստանի գործողություններն ույղուրների նկատմամբ կարելի է որակել որպես ցեղասպանություն: Չինաստանը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: