Բաժիններ՝

Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կայունության է ձգտում Ռուսաստանի հետ հարաբերություններում

ԱՄՆ-ի վարչակազմը կգերադասեր կայուն հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ եւ դա կանի, եթե Մոսկվան եւս նման ուղեգիծ վերցնի: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը:

«Մենք չենք ձգտում էսկալացիայի: Ընդհակառակը, մենք կգերադասեինք ավելի կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ: Եվ եթե Ռուսաստանը սկսի շարժվել այդ ուղղությամբ, ապա մենք նույնպես նման ձեւով կվարվենք»,-ասել է նա՝ հանդես գալով Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում: Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հնարավորություն կունենա «ուղղակիորեն խոսել այդ մասին, երբ ինքը կհանդիպի նախագահ Պուտինի հետ»:

Պետդեպարտամենտի ղեկավարը պարզաբանել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ որոշում կընդունի՝ կախված այն բանից, թե ինչպես կվարվի Մոսկվան: «Ամեն բան կախված կլինի, թե Մոսկվան ինչ կորոշի անել կամ չանել»,-հայտարարել է նա:

Բլինքենը նաեւ հիշեցրել է, որ Բայդենը քանիցս պատրաստակամություն է հայտնել խստորեն հակազդել ՌԴ-ին, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Ապրիլի 13-ին Բայդենը հեռախոսազրույցի ժամանակ Պուտինին առաջարկել է առաջիկա ամիսներին հանդիպել երրորդ երկրում: Գագաթնաժողովի մասին որոշում առայժմ չի ընդունվել, բայց Կրեմլը դրա անցկացումը հնարավոր է համարել ամառվա սկզբին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս