
Հնդկաստան է առաքվել Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Հնդկաստանը մայիսի 1-ին ձեռք է բերել կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Sputnik V-ն երրորդ պատվաստանյութն է, որն օգտագործվելու Է Հնդկաստանի տարածքում: Մինչ այդ Հնդկաստանում պատվաստվել են երկու պատվաստանյութով՝ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության մշակած Covishield-ով և հնդկական Bharat Biotech ֆիրմայի Covaxin-ով:
Ավելի վաղ Մոսկվայում Հնդկաստանի դեսպանը տեղեկացրել էր, որ մայիսի սկզբից Հնդկաստան է առաքվելու Sputnik V պատվաստանյութի 150-200 հազար դոզա, մինչև ամսվա վերջ՝ գրեթե 3 մլն, իսկ հունիսին՝ 5 մլն դոզա: