Բաժիններ՝

Ինչպես է ԱՄՆ-ի նկատմամբ վերաբերմունքը փոխվել Բայդենի օրոք

Միացյալ Նահանգների նկատմամբ վերաբերմունքն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի պաշտոնակալությունից հետո գրեթե 100 օրվա ընթացքում բարելավվել է երկրների մեծ մասում: Այդ մասին են վկայում հարցման արդյունքները, որը հրապարակել է Morning Consult ընկերությունը:

Իրենց հետազոտության մեջ ընկերության աշխատակիցները հարցման են ենթարկել 14 երկների չափահաս բնակիչների, և դրանցից 12-ում ԱՄՆ-ի նկատմամբ վերաբերմուքը Բայդենի գալուց հետո փոխվել է դեպի լավը, ամբողջությամբ վերցված ցուցանիշն աճել է 9 տոկոսային կետով:

Քաղաքական փոփոխություններն ամենից լավ ընկալել են Գերմանիայում, որտեղ ԱՄՆ-ի կերպարը նոր վարչակազմի աշխատանքի երեք ամսում բարելավվել է 47 տոկոսային կետով:

Ռուսաստանում, չնայած երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացմանը, ԱՄՆ-ի կերպարը Բայդենի վարչակազմի օրոք ՌԴ-ի բնակիչների մոտ փոքր-ինչ բարելավվել է. հունվարի 20-ից ի վեր այն հարցվողների տոկոսն, ովքեր բարեհաճ են վերաբերվում Միացյալ Նահանգների նկատմամբ, 40 տոկոսից ավելացել է մինչև 43 տոկոս:

ԱՄՆ-ի հասարակական ընկալման մեջ ամենաբացասական փոփոխությունները տեղի են ունեցել Չինաստանում, որտեղ Բայդենի վարչակազմի գալուց հետո երկրի նկատմամբ վերաբերմունքը վատթարացել է 13 տոկոսային կետով: Ամբողջությամբ վերցված ՉԺՀ-ի բնակիչների 74 տոկոսն ԱՄՆ-ն ընկալում են բացասաբար, 9 տոկոսը որոշակի կարծիք չունի ևսոսկ 17 տոկոսն է դրական վերաբերվում երկրի նկատմամբ:

Հնդկաստանում ԱՄՆ-ի նկատմամբ լավ է վերաբերվում հարցման մասնակիցների 79 տոկոսը, նրանք փոքր-ինչ ավելի լավ լոյալություն են ցուցաբերել, քան հենց ԱՄՆ-ի բնակիչները. իրենց երկրում փոփոխություններին դրականորեն է վերաբերվում հարցման մասնակիցների 78 տոկոսը:

Հարցմանը, որը կատարվել է ապրիլի 16-ից մինչև 25-ը, մասնակցություն է ունեցել հետազոտության մեջ ընդգրկված յուրաքանչյուր երկրի առնվազն 1 100 բնակիչ: Նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Բայդենի պաշտոնակալությունը կայացավ հունվարի 20-ին: ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի պաշտոնում նրա աշխատանքի հարյուրերորդ օրը համընկնում է ապրիլի 29-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս