Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 391 մարդ

Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 72 հազար 875-ի, որից 391-ը մահացել է վերջին 24 ժամվա ընթացքում: Այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով Իրանի առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին:

Վերջին 24 ժամում երկրում գրանցվել է 20 հազար 732 նոր դեպք, նրանցից 3009-ը հոսպիտալացվել են: Երկրում գրանցված ընդհանուր 2 մլն 555 հազար 587 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 2 մլն 4 հազար 949-ը: 5461 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է վերակենդանացման բաժանմունքներում:

Տեսանյութեր

Լրահոս