Բաժիններ՝

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր  Թուրքիայի հարավ-արեւմտյան ափին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Այս մասին հաղորդում է երկրի արտակարգ իրավիճակների գործակալությունը:

Երկրաշարժը տեղի է ունեցել Մուղլա նահանգի Դաթչա քաղաքի մերձակայքում տեղական ժամանակով առավոտյան 7,31-ին: Տարերային աղետի օջախը գտնվել է 14,85 կմ խորության վրա:

Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար Իսմայիլ Չաթաքլին թվիթերյան էջում նշել է, որ ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվել, գրում է Anadolu-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031