Բաժիններ՝

Թուրքիայում այրել են քուրդ ընտանիքի տուն․ զոհվել է ընտանիքի 7 անդամ

Թուրքիայի Քոնյա նահանգում հարձակման հետևանքով զոհվել է քուրդ Դեդեօղլու ընտանիքի 7 անդամ, հայտնում է Ahval-ը և հավելում, որ անհայտ անձինք հրդեհել են քուրդ ընտանիքի տունը։

Տեղեկությունների համաձայն՝ զոհվել են ընտանիքի 3 իգական և 4 արական սեռի ներկայացուցիչները, որոնք նախկինում ևս ռասիստական հարձակումների զոհ են դարձել։ Առաջին հարձակումը ընտանիքի վրա տեղի է ունեցել մայիսին։

Հրդեհված տունը շրջափակված է ոստիկանության կողմից։ Քրդամետ «Ժողովուրդների ժողովրդական շարժում» կուսակցության համանախագահները մեկնել են դեպքի վայր։

«Ռասիստական հարձակումները, որոնք բռնկվել են վերջերս, սկսում են կյանքեր խլել և սպառնալիք են յուրաքանչյուրի համար»,- ասել է «Ժողովուրդների ժողովրդական շարժում» կուսակցության մամուլի քարտուղար Էբրու Գունայը։

Առաջին հարձակումից հետո ձերբակալված 6 անձինք ազատ են արձակվել։ Ընտանիքի անդամներից մեկը, որն այժմ մահացած է, ավելի վաղ նշել էր, որ հարձակումների կազմակերպիչների թվում իրենց հարևաններն են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031