Սլովակիան արտերկիր մեկնող իր զինվորականների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը դարձնում է պարտադիր
Սլովակիայում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստումը պարտադիր է դարձել այն զինվորականների համար, որոնք մասնակցում են երկրից դուրս իրականացվող գործողություններին: Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ յուրաքանչյուր զինվորական, որը կգործուղղվի արտերկիր մասնակցելու գործողությունների, պետք է անցած լինի պատվաստման ամբողջական փուլը: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իրենց զինվորականները պատվաստում են տարբեր հիվանդությունների դեմ, այդ ցանկում ներառվել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստումը:
Ավելի վաղ, Լատվիան Սլովակիայի պաշտպանական գերատեսչությանը դիմել էր խնդրանքով՝ ուղարկել այն զինվորներին, որոնք պատվաստված են կորոնավիրուսի դեմ:
Սլովակիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 392․581 է, մահերինը՝ 12․536: