Բաժիններ՝

Պուտինն առաջարկել է Զելենսկիի հետ հանդիպում անցկացնել Մոսկվայում. AFP

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հնարավոր հանդիպում անցկացնել Մոսկվայում՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Պուտինի միջև հեռախոսազրույցին ծանոթ երկու աղբյուրների։

«Պուտինը հիշատակել է Մոսկվան երկուշաբթի անցկացված հեռախոսազրույցի ժամանակ»,- Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է աղբյուրներից մեկը՝ հավելելով, որ Զելենսկին ի պատասխան «ոչ» է ասել։

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև Հռոմում և Ժնևում հնարավոր գագաթնաժողով անցկացնելու հնարավորության մասին։

Միևնույն ժամանակ, Շվեյցարիան պատրաստակամություն էր հայտնել հյուրընկալել Պուտինի և Զելենսկու միջև հանդիպումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031