
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Թուրքիայի ամենաառանձնահատուկ ռոք կատարողներից Հայկո Ջեփքինը, որն ունի հայկական արմատներ, ելույթ կունենա Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում: Թուրքական աղբյուրը շեշտում է, որ Ջեփքինը տարբերվում է իր անկրկնելի բեմական շոուներով ու յուրահատուկ ոճով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Ջեփքինը հոկտեմբերի 3-ից 5-ը ելույթ է ունենալու Էսքիշեհիրում անցկացվելիք «Gastro Fest»-ում, որը համարվում է Թուրքիայի խոշորագույն մշակութային ու գաստրոնոմիական իրադարձություններից մեկը։
1978-ին Ստամբուլում ծնված Ջեփքինը առաջին անգամ մեծ ճանաչում է ստացել իր «Sakin Olmam Lazım» (Ինձ հանգիստ լինել է անհրաժեշտ) ալբոմով (2005թ․), որին հաջորդել են «Tanışma Bitti» (Ծանոթությունն ավարտվեց), «Sandık» (Կարծեցինք) և այլ ստեղծագործություններ։
Ուշագրավ է, որ թուրքական լրատվամիջոցը ոչինչ չի գրում ռոք երաժիշտի հայ լինելու մասին։ Նրան ներկայացնելով որպես թուրք երաժիշտ շեշտում է, որ վերջինի համերգը մշակութային մեծ իրադարձություն է լինելու Էսքիշեհիր քաղաքում։