Բաժիններ՝

Նշվել է լավագույն դիետան, որը նվազեցնում է քաղցկեղի զարգացման ռիսկը

Ճիշտ սննդակարգը 10-30 տոկոսով նվազեցնում է քաղցկեղի մի քանի տեսակների զարգացման ռիսկը, ասել է ուռուցքաբան Վլադիմիր Իվաշկովը։ Նա իր տելեգրամյան ալիքում նշել է կրծքագեղձի և աղիների քաղցկեղի կանխարգելման լավագույն սննդակարգի մասին։

Իվաշկովը միջերկրածովյան դիետան, որը ներառում է սաղմոնը և սկումբրիան, ձիթապտղի յուղը, բանջարեղենը և մրգերը, անվանել է քաղցկեղի զարգացման ռիսկը նվազեցնելու լավագույն դիետան:

«Սխտորը, քրքումը և կանաչ թեյը դեղամիջոց չեն, բայց օգտակար են: Կանոնավոր օգտագործման դեպքում կանաչ թեյը 5-10 տոկոսով նվազեցնում է քաղցկեղի ռիսկը»,- հավելել է նա:

Միևնույն ժամանակ, մասնագետը խորհուրդ է տվել նվազեցնել կարմիր մսի օգտագործումը, որը մեծացնում է աղիների քաղցկեղի զարգացման ռիսկը, և հրաժարվել ալկոհոլից։ Նա ընդգծել է, որ օրական նույնիսկ մեկ բաժակ գինին մեծացնում է կրծքագեղձի չարորակ ուռուցքների զարգացման հավանականությունը։

Կարդացեք նաև

Իվաշկովը նաև առաջարկել է սննդակարգից վերացնել շաքարը և արագ պատրաստվող սնունդը, պարբերաբար մարզվել և թողնել ծխելը։

Տեսանյութեր

Լրահոս