
Իրանի նախագահը Հայաստանից մեկնել է Բելառուս

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երեքշաբթի իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական հրավերով Հայաստանից մեկնել է Բելառուս, հաղորդում է Mehr-ը։
ՀՀ նախագահի և վարչապետի հետ հանդիպումից և երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների հետ հանդիպումից հետո Փեզեշքիանը մեկնել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ՝ որպես իր տարածաշրջանային շրջագայության հաջորդ կանգառ։
Նախատեսված ծրագրով՝ նա կհանդիպի և կբանակցի Բելառուսի խորհրդարանի նախագահի, ինչպես նաև այդ երկրում բնակվող իրանցիների հետ։
Բացի դրանից, երկու երկրների միջև մի քանի փոխըմբռնման հուշագրեր կստորագրվեն։
Երեքշաբթի ավելի վաղ, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ արարողության ժամանակ Երևանում քաղաքական, սոցիալական, մշակութային, զբոսաշրջության, արդյունաբերական, կրթական, ճանապարհային և քաղաքային զարգացման, արվեստի և առողջապահության ոլորտներում համագործակցության վերաբերյալ 10 փաստաթուղթ է ստորագրվել։ Mehr-ը գրում է, որ Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև ստորագրվել է նաև համատեղ հայտարարություն։