«Փաշինյանին հեռացնելու մի ճանապարհ կա. ՀՀԿ-ն ունի առաջարկ». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի բանալին տվել է այլ պետության՝ ԱՄՆ-ին, որը տարածաշրջանի հետ կապ չի ունեցել:

«Տարածաշրջանում փոփոխություններ են տեղի ունենում Փաշինյանի և Ալիևի կեղծ խաղաղության թեզի շրջանակներում: Նոյեմբերի 9-ին էլ էին փաստաթուղթ ստորագրել, որն այն ժամանակ մեզ համար՝ ստորացուցիչ կապիտուլյացիոն, իսկ հետագայում՝ երազանք հանդիսացող փաստաթուղթ էր, բայց որևէ ստորագրված պայմանավորվածություն չպահպանվեց: Հիմա, այս երկուսը ստորագրել են մի փաստաթուղթ, որը խաղաղության մասին նույն կեղծ նարատիվներով տանում են առաջ, որը նույն կերպ որևէ նշանակություն չի ունենալու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա հիշեցրեց 2018-ից առաջ եղած իրավիճակը և հարց ուղղեց. «Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին երբևէ լսե՞լ էիք «Զանգեզուրի միջանցք» եզրույթը: Մենք դա լսել ենք 2018-ից հետո»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Արցախի էջը փակելու մասին Փաշինյանի հայտարարությանը, նա հետևյալ հարցադրումներն արեց. «Այսինքն՝ քո սխալ հաշվարկը 5000 և ավել հայորդու կյանք արժե՞ր: Այսինքն՝ քո քաղաքական փորձառություն ձեռք բերելը մեր վրա արժեցավ երկիր, սերունդ և մի սերնդի հատված, որը հաշմանդամ մնա՞ց»:

Նա նշեց, որ ներընդդիմադիր համերաշխությունն այս իրավիճակում զրոյացել է, և չեն կարողանում միասնական և ժողովրդի համար ընկալելի առաջարկով հանդես գալ. «Հիմա, ՀՀԿ-ն ունի առաջարկ, մենք ասում ենք՝ սիրելի ընդդիմադիրներ և սիրելի ժողովուրդ, մեր դիտարկմամբ՝ կա մի լեգիտիմ ճանապարհ՝ Փաշինյանին հեռացնելու, դա իմպիչմենտի գործընթաց ձևավորելն է, որը, որպես այդպիսին, ՀՀ-ում չի ձևավորվել այս 8 տարվա ընթացքում:

Եկեք՝ ձևավորենք գործընթաց, որը ժողովրդին կբերի ԱԺ, ԱԺ-ից կսկսվի պայքարը: Այսքան ժամանակ փորձել ենք, որ փողոցային պայքարից գնա ԱԺ շունչը, բայց չի ստացվել, հիմա ասում ենք՝ եկեք ԱԺ-ից սկսենք, մեզ ասում են՝ գնացեք, մարդ բերեք: Դրա համար եմ ասում՝ չենք կարողանում միասնական առաջարկ ձևավորել: Երբ ընդդիմությունը կձևավորի միասնական առաջարկ, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի կեղծ նարատիվները կսկսեն ջնջվել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031