Բաժիններ՝

Եգիպտոսի արտգործնախարարը հայտարարել է, որ Գազայում հրադադադարի շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել

Եգիպտոսի արտգործնախարարը հայտարարել է, որ Գազայում հրադադադարի շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվելԳազայի հատվածում հրադադարի հասնելու, մարդասիրական օգնություն տրամադրելու, ինչպես նաև պատանդների ու բանտարկյալների ազատ արձակելու ուղղությամբ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել։

Այս մասին արտասահմանյան գործընկերների հետ հեռախոսազրույցներում հայտնել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աաթին։

Եգիպտոսի արտգործնախարարության կայքէջում տարածված հաղորդագրության համաձայն, Աբդել Աաթին անդրադարձել է Կատարի և ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ Եգիպտոսի հետևողական միջնորդական ջանքերին՝ Գազայում հրադադարի հասնելու, մարդասիրական օգնություն տրամադրելու և մի խումբ պատանդների ու բանտարկյալների ազատ արձակելու ուղղությամբ։ 

Նա նշել է, որ այս առումով զգալի առաջընթաց է գրանցվել, ինչի մասին վկայում են Կահիրեում պաղեստինյան պատվիրակության հետ վերջերս կայացած խորհրդակցությունները, որոնք կենտրոնացած էին Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի ներկայացրած առաջարկի վրա, որն ընդունվել էր ՀԱՄԱՍ-ի կողմից: Ըստ Եգիպտոսի արտգործնախարարի՝ գնդակն այժմ Իսրայելի դաշտում է և անհրաժեշտ է ճնշում գործադրել նրա վրա՝ առաջարկն ընդունելու համար, ինչը կնպաստի Գազայի հատվածում մարդասիրական աղետի մեղմացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս