Բաժիններ՝

Գազայում պատերազմի ժամանակ հումանիտար աշխատողների սպանությունները հասել են ռեկորդային մակարդակի

Հումանիտար աշխատողների սպանություններն անցյալ տարի մոտ մեկ երրորդով աճել են՝ հասնելով գրեթե 400-ի, ինչը 1997 թվականից ի վեր գրանցված «ամենամահացու տարին» է։ Ինչպես փոխանցում է «Reuters»-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմ Ֆլետչերը՝ հավելելով, որ ՄԱԿ-ի և այլ տվյալների համաձայն՝ Գազայում հակամարտությունը շարունակում է բարձր մակարդակի հասցնել մարդասիրական անձնակազմի մահացության մակարդակը նաև 2025 թվականին։

Նրա խոսքով՝ 2024 թվականին 383 օգնության աշխատող է սպանվել, որոնց գրեթե կեսը՝ Գազայում և իսրայելական վերահսկողության տակ գտնվող պաղեստինյան տարածքներում։

Ըստ «Հումանիտար աշխատողների անվտանգության տվյալների բազայի», ընթացիկ տարում արդեն 265 աշխատակից է սպանվել, որոնցից 173-ը գտնվել են Գազայում։

Նույն տվյալների համաձայն՝ Սուդանում էլ այս տարի սպանվել է 36 մարդասիրական աշխատող, իսկ Ուկրաինայում՝ երեք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս