Բաժիններ՝

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կմշակվեն 10 օրվա ընթացքում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի անվտանգության երաշխիքները, հավանաբար, կմշակվեն 10 օրվա ընթացքում։

Ինչպես փոխանցում է «Reuters»-ը, այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին։

«Անվտանգության երաշխիքները, հավանաբար, կբացահայտվեն մեր գործընկերների կողմից, և ավելի ու ավելի շատ մանրամասներ կհայտնվեն։ Այս ամենն ինչ-որ կերպ կձևակերպվի թղթի վրա հաջորդ շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում», – ասել է Զելենսկին։

Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել՝ պատերազմի դադարեցմանն ուղղված ցանկացած համաձայնագրի շրջանակներում օգնություն ցուցաբերելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրմանը։

Զելենսկին  կարևորելով այս հայտարարությունը, այն հստակ ազդանշան ու քայլ առաջ է համարել այն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս