Առեւտրի հայաշխարային կազմակերպությունը (ԱՀԿ) ծառայությունների համաշխարհային առեւտրում աճի դանդաղում է արձանագրել մարտ ամսից մինչեւ սեպտեմբեր: Դա նշված է նրա զեկույցում, որը սեպտեմբերի 17-ին հրապարակվել է Ժնեւում։
Համաշխարհային տնտեսության վերականգնումը ճգնաժամից, որը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, կարող է մինչեւ հինգ տարի տեւել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բարձրագույն պետական պաշտոնում ընտրվելու պատճառով կորցրել է բոլոր ընկերներին։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ, բնականաբար, ծանոթ է հրապարակմանը և չէր ցանկանա այն որևէ կերպ մեկնաբանել, քանի որ այդ հրապարակման նպատակը հենց դա է՝ այդ տեղեկատվության նման շրջանառությունը, դրա նկատմամբ հետաքրքրության հարուցումը և որոշակի հակառուսական տրամադրությունների սերմանումը, իրավիճակի ապակայունացումը ողջ տարածաշրջանում։
ԱՄՆ-ի իշխանություններն Իրանի երեք քաղաքացիների մեղադրանք են առաջադրել համակարգչային համակարգերը «կոտրելու» գործողության մեջ՝ նպատակ ունենալով տեղեկություններ գողանալ ամերիկյան օդատիեզերական եւ արբանյակային տեխնոլոգիաների վերաբերյալ:
Sնացքը, որն իսպանական Վալիադոլիդից ընթանում էր Մադրիդ, դուրս է եկել ռելսերից:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաջորդ շաբաթվա սկզբին կընդունի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Հենդրիկ Դամսին՝ Իտալիա կատարած՝ նրա աշխատանքային այցի շրջանակում:
Խոշորագույն նավթի լցանավը, որն ավելի վաղ շահագործվել է Վենեսուելայում, մայիսի վերջին անցել է ռուսական դրոշի ներքո՝ ստանալով «Մաքսիմ Գորկի» անվանումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ներում շնորհել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, եթե նա տեղեկություններ տրամադրի Դեմոկրատական կուսակցության վրա կիբեռգրոհի մասին, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով փաստաբանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Վրաստանում վերջին օրը հայտնաբերել են կորոնավիրուսի 182 նոր դեպք, դրանց մեծ մասը կրկին կապված է Աջարաիայի հետ, լրագրողներին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան։ Մասնավորապես, 182 նոր դեպքերից 129-ը կապված է Աջարիայի հետ. 114-ը վերաբերում է Բաթումին, 11-ը՝ Քոբուլեթին, երեքը՝ Կեդային, մեկը՝ Շուախեւին: Ինչ վերաբերում է մնացած տարածաշրջաններին, ապա Թբիլիսիում հայտնաբերվել է […]
Թուրքիայի իշխանությունները վշտացած են Լիբիայի Ազգային հաշտության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆաիզ Սարաջի պաշտոնաթող լինելու պլաններից:
Դոնալդ Թրամփը պետք է այժմ վայր դնի ԱՄՆ-ի նախագահի լիազորություններն այն վիրպումների համար, որոնք նա թույլ է տվել երկրում կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը միանգամայն հնարավոր է համարում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործարքի (Brexit) իրականացումը, գործարք, որն անցյալ տարի կնքվել է Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ:
Նյու Յորքի իշխանությունները կրկին հետաձգել են դպրոցներում պարապմունքները վերսկսելու օրը COVID-19-ի համավարակի ֆոնին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ ելույթ չի ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում վերջինիս սեպտեմբերյան նստաշրջանի ժամանակ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատները սեպտեմբերի 17-ին ներկայացրել են օրինագիծ, որը ենթադրում է ավելի քան 350 միլարդ դոլարի տրամադրում ամերիկյան տնտեսության ամրապնդման համար՝ Չինաստանի հետ մրցակցության նպատակով:
Սան Ֆրանցիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ասպարեզ» պարբերականը տեղեկացնում է, որ հրդեհի հետևանքով նյութական մեծ վնաս է հասցվել:
Ամերիկացի նկարիչ Դեյվիդ Դաթունան ցանկանում է գնել Վլադիմիր Լենինի մարմինը և տեղադրել այն Վաշինգտոնում կառուցված դամբարանի կրկնօրինակում:
Թուրքիայի Այդըն նահանգի Դիդիմ շրջանի Աքբյուք թաղամասում անհայտ անձինք պատ են շարել ու փակել տեղի հունական եկեղեցու պարիսպների 2 մուտքերը։
Թուրքիայի Անթալիա նահանգում 3․5 ամսվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 5 անգամ աճել է։ Այս մասին հայտնել է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) Անթալիայից ընտրված պատգամավոր Այդըն Օզերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Հուլիս ամսվա առաջին կեսին` Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնկված լարվածությունից երկու ամիս անց, նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ակտիվ միջնորդությամբ, չի հաջողվում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին նստեցնել բանակցային սեղանի շուրջ։
Սեպտեմբերի սկզբին միջազգային մամուլում մտահոգիչ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սիրիայից ահաբեկչական խմբավորումներ են Թուրքիայի տարածքով ներթափանցել Նախիջևան՝ հայկական կողմի նկատմամբ դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով: Այդ հարցին սեպտեմբերի 2-ի ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ասելով, որ ԱԳՆ-ն ստուգում է լուրերը` արդյո՞ք Թուրքիան Աֆրինից և Ազազից վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան՝ Արցախի դեմ պայքարում ներգրավելու համար։
Տարբեր երկրների իշխանությունների եւ գիտական ընկերությունների ներկայացուցիչները պետք է ձեռնպահ մնան կորոնավիրուսի առնչությամբ միմյանց հակասող արտահայտություններից:
Եվրոպայի երկրներում COVID-19 հիվանդությամբ վարակման մակարդակն անհանգստություն է առաջացնում:
Աֆղանստանի անվտանգության ուժերը «Թալիբան» արմատական շարժման գրեթե 30 զինյալների են ոչնչացրել Նանգարհարի նահանգում ծայր առած ընդհարումների ընթացքում:
Վրաստանում վերջին օրը հայտնաբերել են կորոնավիրուսի 179 նոր դեպք, դրանց մեծ մասը կրկին վերաբերում է Աջարիային, լրագրողներին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան։
Ուգանդայի հյուսիս – արեւելքում 200-ից ավելի կալանավոր է փախել առանձնապես վտանգավոր հանցագործների բանտից՝ ըստ որում սպանելով մեկ զինծառայողի:
Մոսկվայի եւ Պեկինի միասնությունն «ամուր է ինչպես ժայռը», ոչ մի արտաքին գործոն չի կարողանա ազդել երկու երկրների ռազմավարական փոխգործակցության վրա:
Պաղեստինյան խնդիրը պահպանում է սրությունը, չնայած Իսրայելի եւ արաբական մի շարք երկրների միջեւ հարաբերությունների նորմալացմանը:
Չինաստանը եւ Ռուսաստանը Միացյալ Նահանգների համար գլխավոր ռազմավարական ախոյաններն են: Սեպտեմբերի 16-ին այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն ԱՄՆ-ի RAND ոչ առեւտրային կազմակերպությունում ունեցած ելույթի ժամանակ։