Բաժիններ՝

Նալբանդյան փողոցում մի խումբ կանայք անձնական հարցերի շուրջ վիճшբանել, հшյհոյել և փոխադարձ հшրվածներ են հասցրել միմյանց

Shamshyan.com-ի տեղեկություններով օգոստոսի 9-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նալբանդյան փողոցի 37/51 հասցեում ծեծկռտուք է։

Oպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մարաշի բաժնի օպերատիվ խումբը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, որտեղ նրանք նկատել են 5 կանանց, ովքեր վիճաբանելիս են եղել միմյանց հետ և հայհոյելիս։

Պարզվել է, որ Երևանի բնակիչ 49-ամյա Սուսաննա Կ․-ն և նրա քույրը՝ Երևանի բնակիչ 48-ամյա Արեգնազան Կ․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ 62-ամյա Գոհար Մ․-ի, 56-ամյա Ալվարդ Մ․-ի և 59-ամյա Լաուրա Մ․-ի հետ , որի ժամանակ փոխադարձ հարվածներ և հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը։

Վերջիններս խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս