Վենեսուելան ակնկալում է տեղայնացնել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունն իր տարածքում:
Կորոնավիրուսի դեմ ավստրալական պատվաստանյութը, արտադրվելով Քվինսլենդի համալսարանի բազայի վրա, կարող է զանգվածային օգտագործման համար հասանելի լինել մինչեւ 2021 թվականի հուլիսը:
Համաճարակաբանական առավել բարդ իրադրություն ունեցող երկրներից Իսպանիա ժամանող ճանապարհորդները բացասական ՊՇՌ-թեստի բացակայության դեպքում տուգանք են վճարելու մինչեւ 6 հազար եվրո:
Եվրամիությունում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար օգտագործվելու են այն պատվաստանյութերը, որոնք արտադրվել են ԵՄ-ի երկրներում:
14-ամյա դեռահասը դանակով հասցված մի քանի վերքեր է ստացել Ֆրանսիայի դպրոցներից մեկի մերձակայքում:
1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը Ռուսաստանից մեծ անհանգստությամբ է հետևել Արցախյան պատերազմին, տարբեր խողովակներով, տարբեր մարդկանց միջոցով փորձել խորհուրդներ փոխանցել հայկական ԶՈՒ-ին և ՊԲ-ին, իսկ եռակողմ համաձայնությունն ընդունել մեծ ցավով։ 168․am-ի հետ զրույցում լեգենդար գեներալն ասաց՝ կարծում էր, թե Հայաստանից այլևս իրեն չեն զանգահարի, իր կարծիքը տեղի ունեցածի մասին չեն հարցնի, քանի որ իր խորհուրդներն այլևս հարկավոր չեն պատերազմի ավարտից հետո։
Դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենը հաղթել է Արիզոնայի նահանգում:
Թուրքիայի Անթալիա քաղաքում հարցազրույցի ժամանակ իր կարծիքը հայտնած քաղաքացին՝ Իսմայիլ Դեմիրբաշը, բանտարկվել է՝ խոսքում իշխանություններին և երկրի տնտեսության ընթացքը քննադատելու համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ԼՂ-ում մարտական գործողությունների արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վիրավորվել է ավելի քան 8 հազարը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 53 մլն 416 հազարը:
Իրանի երեք սահմանապահ զոհվել է երկրի հյուսիս-արեւմտյան մասում ՝ Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով:
Հայաստանի Հանրապետությունը նոյեմբերի 11-ին նամակով դիմել է Ադրբեջանի Հանրապետությանը՝ նշելով, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը և գործողությունները կոպտորեն խախտում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965թ. միջազգային կոնվենցիայի պահանջները:
Վլադիմիր Պուտինի հրամանագրում գրված է, որ պետք է ստեղծել Հումանիտար արձագանքման Միջգերատեսչական կենտրոն, որի հիմնական գործառույթը Լեռնային Ղարաբաղի շրջանները լքած քաղաքացիներին իրենց մշտական բնակության վայրեր վերադարձին աջակցելն է:
Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական պատվիրակությունները Անկարայում քննարկել են Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման պայմանավորվածության վերաբերյալ որոշումը և հետագա քայլերը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ընթացքում զոհվել է 4000 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, վիրավորվել է 8000 մարդ, փոխանցում է RT-ն։
Ռուսաստանը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին` ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր ջանքերի մասին:
Ադրբեջանի ներքին գործերի նախարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, Հադրութում և այլ շրջաններում պարետային ժամ սահմանելու մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հանձնարարել է ԵԱՀԿ և միջազգային կազմակերպությունների գործընկերներին տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին:
Ծագումով հայ երգչուհի եւ դերասանուհի Շերն (Շերելին Սարգսյան) արձագանքել է այն իրադարձություններին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում։ Մասնավորապես, աստղը հոդված է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ցավոտ» զիջումների մասին։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նոյեմբերի 13-ին սպասում են ռուսական 20 հոգանոց պատվիրակությանը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերն առանցքային է եղել, կարգավորմանը նախորդել են լարված մի քանի օրվա աշխատանքներ։
Միացյալ Թագավարությունը ողջունել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածությունը՝ հույս հայտնելով, որ դա կողմերին կմոտեցնի լիարժեք բանակցային կարգավորմանը:
Միացյալ Նահանգների կոնգրեսականները Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենին կոչ են արել պետության բարձրագույն պաշտոնում հնարավոր ընտրվելուց հետո վերանայել երկրի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ եւ դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին:
Իզմիրի ոստիկանության բաժանմունքի հակաահաբեկչական թիմը, «բրիքեթչի» ծածկագիրը օգտագործող և ավելի վաղ Ադանայում ձերբակալված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ Մահմուդ Օզդենի հետ ենթադրյալ կապեր ունեցող 5 քաղաքացու բերման ենթարկելու գործողություն է սկսել:
Թուրքիայի արևելքում գտնվող Աղրը շրջանի նահանգապետ Օսման Վարոլը հայտարարել է, որ Արարատ լեռը դեկտեմբեր ամսին պաշտոնապես բաց կլինի լեռնագնացության համար։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումների ֆոնին կարծիք է հայտնել առ այն, որ Ռուսաստանում անխուսափելի չեն հայերի և ադրբեջանցիների միջև ընդհանրումները:
Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը:
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն ասաց, որ նոյեմբերի 10-ին հրապարակված հայտնի փաստաթղթի պահանջները տեսնելուց հետո, որևէ արցախցի չի վերադառնա Արցախ և կողք կողքի ապրի ադրբեջանցու հետ։
Միացյալ Նահանգները, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ողջունում է ակներև հրադադարի հաստատումը եւ մարտական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։
Digital Forensic Research Lab ծավալուն հոդվածով անդրադարձել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ արգելված ֆոսֆորային զինամթերքի կիրառմանը՝ նշելով, որ արբանյակային պատկերը ցույց է տալիս ԼՂ-ում սպիտակ ֆոսֆորի օգտագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը: