ՆԱՏՕ-ն կարող է գլխավորել Իտալիայի ներկայացուցիչը. La repubblica
Իտալիայի ներկայացուցիչը ֆավորիտ է համարվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդների թվում՝ այդ պաշտոնից Ենս Ստոլտենբերգի հեռանալուց հետո: Ինչպես փետրվարի 8-ին գրում է La repubblica թերթը, ըստ գաղտնի շրջափոխման այդ պաշտոնը պետք է զբաղեցնի Միջերկրածովյան տարածաշրջանի պետություններից մեկի ներկայացուցիչը:
Ինչպես նշում է հրատարակությունը, Իսպանիան եւ Պորուգալիան չեն կարող մրցակիցներ համարվել, քանի որ այդ երկրների ներկայացուցիչները կարեւոր պաշտոններ են զբաղեցնում միջազգային քաղաքական հիերարխիայում. իսպանացի Ժոզեպ Բորելը Եվրամիութան արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչն է, իսկ պորտուգալացի Անտոնիու Գուտերիշը գլխավորում է ՄԱԿ-ը:
Ըստ որում թերթը նշում է, որ Իտալիյաի կառավարությունն առայժմ չի որոշել իր թեկնածուին, որը պետք է հաստատվի մինչեւ հունիսին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Ըստ գաղտնի ավանդույթի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում հավանություն է տրվում նախկին վարչապետերի թեկնածությանը: Բայց Իտալիայի նախին վարչապետեր Էնրիկո Լետտան եւ Պաոլո Ջենտիլոնին չեն կարող առաջադրվել: Առաջինը գլխավորում է Դեմոկրատական կուսակցությունը, որը պետք է վերակազմվի եւ հայտարարում է լուրջ քաղաքական հավակնությունների մասին հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններում: Ջենտիլոնիին՝ էկոնոմիկայի ներկայիս եվրակմիսարին, առաջադրել Հռոմին շահավետ չէ, քանի որ Եվրահանձնաժողովում նրա հաջորդը կարող է պակաս լոյալ լինել Իտալիայի նկատմամբ, որն էական ֆինանսական օգնություն է ստանում եվրոպական հիմնադրամներից: Մատեո Ռենցին բազմիցս հայտարարել Է, որ չի համապատասխանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի դերին:
Թերթը նշում է, որ խոշոր երկրից ընդունելի է նաեւ նախարարի թեկնածությունը: Հավանական հավակնորդների թվում նշում են ԱԳՆ-ի նախկին ղեկավար եւ ԵՄ-ի արտաքին գործերի նախկին գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիիին, պաշտպանության նախկին նախարար Ռոբերտա Պինոտիին եւ պաշտպանության ներկայիս նախարար Լորենցո Գուերինիին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: