
Լատվիական Ան-2 ինքնաթիռը խախտել է բելառուսական սահմանը. Բելառուսի սահմանապահ կոմիտե

Լատվիական Ան-2 ինքնաթիռը խախտել է բելառուսական սահմանը: Այդ մասին փետրվարի 8-ին հաղորդել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն։
«Փետրվարի 8-ի առավոտյան բելառուսցի սահմանապահները գրանցել են Լատվիայի կողմից Բելառուսի օդային տարածության խախտում: Ան-2 թեթեւշարժիչավոր ինքնաթիռը Բելառուսի օդային տարածք է մտել 300 մետր խորությամբ եւ, շրջանցելով Ուրբանի անցակետը, վերադարձել Լատվիա»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը զետեղվել է նրա Telegram-ալիքում:
Սահմանապահ կոմիտեում ընդգծել են, որ սա Բելառուսի օդային տարածության խախտման առաջին դեպքը չէ: 2021 թվականի դեկտեմբերի 4-ին ուկրաինական ուղղաթիռը Բելառուսի օդային տարածքով թռել է Նովայա Ռուդնյա (Գոմելի մարզ) անցկետի շրջանում, իսկ այս տարվա հունվարի 24-ին Մալորիտի շրջանի (Բրեստի մարզ) Խմելիշչե գյուղի շրջանում գրանցվել է սահմանի խախտում ուկրաինական անօդաչու թռչող սարքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: