Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 24.616-ով
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով ախտահարման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 24 հազար 616-ով: Մահացել է 54 մարդ։ Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 1 միլիոն 350 հազար 454 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 18221 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 1 միլիոն 124 հազար 442 հիվանդ: Մահացել է 15 հազար 300 մարդ: Մեկ օրում արվել է 73 հազար 251 թեստ, այդ թվում 53 հազար 616-ը՝ հակագենի եւ 19 հազար 635-ը՝ ՊՇՌ-թեստ:
Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 33,61 տոկոս, վերջին 14 օրում՝ 28,31 տոկոս, վերջին յոթ օրում՝ 31,86 տոկոս: Ներկա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ է ստացել 2 միլիոն 755 հազար 879 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 4023 հոգի: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 43 քաղաքացի, ստացիոնարներում՝ 6082, քովիդ-հյուրանոցներում՝ 1897 մարդ: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: