
Պուտինի եւ Մակրոնի հանդիպումն «առաջ է մղել» Ուկրաինայի իրադրության ապաէսկալացումը. Financial Times

Financial Times թերթը, վկայակոչելով ֆրանսիական աղբյուրների, հայտարարել է, որ Մոսկվայում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի բանակցությունների ֆոնին «առաջ է մղվել» Ուկրաինայի շուրջ իրադրության ապաԷսկալացումը, մասնավորապես, իբր քննարկվել է Բելառուսից ռուսաստանցի զինվորականների դուրսբերումը զորավարժությունների ավարտից հետո:
«Ըստ Ֆրանսիայի պաշտոնյանների, ձեռք է բերվել նոր ռազմական նախաձեռնություններ չցուցաբերելու եւ ռուսական զորքերի տեղաբաշխման շուրջ ընդարձակ երկխոսություն վարելու համաձայնություն: Երկու պաշտոնյաները հայտնել են, որ համաձայնությունը նաեւ կարող է ներառել այս ամսին Բելառուսից ռուսական ուժերի դուրսբերում ընդգրկուն համարտեղ զորավարժությունների ավարտից հետո, որոնց մասնակցում է մոտավորապես 30.000 մարդուց բաղկացած զորակազմ:
Դա նաեւ կհանգեցնի հետագա հանդիպումների եւ «հավաքական անվտանգության շուրջ կառուցվածքավորված երկխոսության» համաձայնագրի,- գրում է թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:
Նշվում է, որ Պուտինը եւ Մակրոնը նման խոստումների քննարկման մասին չեն հիշատակել բանակցություններից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: