
Մակրոնը ժամանել է Կիև, որտեղ հանդիպում կունենա Զելենսկու հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Կիեւ, որտեղ հանդիպում կանցկացնի Ուկրաինայի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ: Այդ մասին փետրվարի 8-ին հայտնել է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Էտիեն դե Պոնսենը:
Նախօրյակին Մոսկվայում Մակրոնը բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Պատիվ ունեմ Կիեւում ողջունելու նախագահ @EmmanuelMacron-ին (Մակրոնին), որը ժամանել է՝ հանդիպելու @ZelenskyyUa (Զելենսկու) հետ… Առջեւում շատ հագեցած օր է: Բարի գալուստ Ուկրաինա»,-դեսպանը գրել է Twitter-ում: Նա նաեւ հաղորդել է, որ Ուկրաինա է ժամանել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ դե Դրիանը, որը հանդիպում կունենա Ուկրաինայի իր պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: