Բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարները հանդես կգան մամուլի ասուլիսով:
Չինաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության նոր մակարդակը և ընդունված համատեղ հայտարարությունը, ինչպես և սպասվում էր, նոր շարժ է առաջացնում համաշխարհային քաղաքականության մեջ: Ընդհանուր առմամբ Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպին նախկինում ունեցել են 37 հանդիպում, որտեղ ընդունվել են տարբեր հայտարարություններ, սակայն մասշտաբային առումով, այս համատեղ հայտարարությունը աննախադեպ է:
Ճապոնիայում ԱՄՆ-ի դեսպան Ռամ Էմանուելը կրկին հայտարարել է հարավային Կուրիլյան կղզիների տարածքային պատկանելության հարցում Վաշինգտոնի եւ Տոկիոյի միասնական դիրքորոշման մասին։
«Ըստ Նիկոլի, Ադրբեջանի կառուցողական քայլերը որո՞նք են, Շուշիի հայկական հետքի վերացո՞ւմը, հուշակոթողների ոչնչացո՞ւմը, հայկականության հետքի ոչնչացո՞ւմը։ Իշխանությունը թող բարձր ամբիոններից սրա մասին հայտարարի, ոչ թե ասի, թե Ադրբեջանը կառուցողական է։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Փոլաթլը շրջանում բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային:
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Իրաքի նոր գումարման Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) փետրվարի 7-ին չի կարողացել ընտրել հանրապետության նախագահ եւ նիստը անորոշ ժամանակով հետաձգել է: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Ավստրիայի, Սլովակիայի եւ Չեխիայի արտաքին գործերի նախարարներ Ալեքսանդեր Շալենբերգը, Իվան Կորչոկը եւ Յան Լիպավսկին գտնվում են Լուգանսկի մարզի՝ Կիեւի վերահսկման ենթա մասում:
Շուրջ 3,4 հազար բաժանորդներ Թբիլիսիում առանց բնական գազի են մնացել գազատարի վնասվելու պատճառով:
Աֆղանստանում առնվազն 20 մարդ է ողջ-ողջ թաղվել ձնահյուսի հետեւանքով: Այդ մասին հայտնել է աֆղանական Bakhtar գործակալությունը՝ վկայակոչելով իշխանության տեղական մարմինների ներկայացուցիչներին:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 8-ին Բեռլինում կընդունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային: Այդ մասին փետրվարի 7-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում լրագրողներին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչը։
Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը արձագանքել է 2023թ. կայանալիք նախագահական ընտրություններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` 3-րդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվելու հետ կապված քննարկումներին, թե արդյոք Էրդողանը կարո՞ղ է երրորդ անգամ որպես նախագահի թեկնածու առաջադրվել:
«Նորմանդական քառյակի» հանդիպումը խորհրդականների մակարդակով կարողէ տեղի ունենալ այս շաբաթ: Այդ մասին հաղորդել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը։
Իսպանիայի դատախազությունը կփակի այն հետաքննություններից մեկը, որոնք կապված են Խուան Կառլոս Ա-ի գործունեության հետ, որը գահից հրաժարվեց 2014 թվականին: Փետրվարի 7-ին այդ մասին հաղորդել է Cope ռադիոկայանը։
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի հանդիպման գլխավոր թեման կդառնա լարվածությունը Եվրոպայում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքը (Cumhur İttifakı) 2023 թվականին անկացվելիք ընտրություններում առաջադրելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է դաշինքի անդամ, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին։
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում 3 հարկանի շենքի առաջ փլուզում է տեղի է ունեցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի հետ ստրատեգիական երկխոսության շրջանակներում նոր հանդիպումների գրաֆիկի մասին ըմբռնում չկա:
Իսրայելի պաշտպանության բանակը փետրվարի 7-ին հայտնել է 2022 թվականի մարտին պլանավորված ԱՄՆ-ի հետ համատեղ Juniper Cobra հակահրթիռային պաշտպանության ընդգրկուն վարժանքների անորոշ ժամկետով հետաձգման մասին՝ «մի շարք նկատառումներով»:
Փետրվարի 10-ին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավարի հնարավոր այցը Մոսկվա նախապատրաստվում է:
Դոնբասում շփման գիծի մոտ են տեղափոխել ուկրաինացի ազգայնականների եւ լեհ վարձականների:
Ծեծուջարդի հետևանքով 24 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայր են ժամանել մի խումբ ոստիկաններ և շտապ օգնության աշխատակիցներ։ Մեկ հոգի բերման է ենթարկվել։
Փետրվարի 7-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 8 գերեվարված զինվորական, այդ մասին հայտնում է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։
Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին Աքարը գրառում է արել Twitter միկրոբլոգում։
Հունվարի 26-ին Իրանում տեղի էր ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամեդ Ռեզա Աշտիանիի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էին ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։
ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը եւ Էմանուել Մակրոնը փետրվարի 6-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Զրույցը կայացել է Մոսկվա Ֆրանսիայի պետության ղեկավարի այցի նախօրյակին:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 6-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետին հայտնել է այս տարի Իսրայել այցելելու մտադրության մասին: Ամփոփելով զրույցի արդյունքներն՝ այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Իրանում վերջնական որոշում կա՝ Պարսից Ծոցից Սև Ծով ձգվող էներգետիկ միջանցքի համար նրանք չեն օգտվելու Նախիջևանի տարածքից։ Խողովակաշարն անցնելու է ՀՀ տարածքով։ Այս նախագծի մասին բանակցությունները շուտով կշարունակվեն Բուլղարիայում։ Էներգետիկ միջանցքի մաս կազմող պետությունները՝ Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան ու Հունաստանը համապատասխան պայմանագիր կստորագրեն։
Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանը օրերս հյուրընկալել էր հայկական մշակույթին և հոգևոր ժառանգությանը նվիրված միջոցառում: Աստվածաշնչի թանգարանի գլխավոր համակարգող Ջեֆֆ Քլոհանն ընդգծում է հայկական քրիստոնեական ժառանգության ցուցադրման կարևորությունը: Նրա խոսքերով, քրիստոնեությունը հայերի ինքնության մի մասն է, որը ձևավորվում է Աստվածաշնի շուրջ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2021թ. Թուրքիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ։ Դրանց համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը 2020թ. թվականի համեմատ աճել է 1 մլն 65․911-ով՝ հասնելով 84 միլիոն 680․273-ի։ Բնակչության 50.1%-ը կազմում են տղամարդիկ, իսկ 49.9%-ը՝ կանայք։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։