Բաժիններ՝

Հոնկոնգում COVID-19-ի պատճառով փակել են եկեղեցիներն ու վարսավիրանոցներ

Հոնկոնգի իշխանությունները փակել են եկեղեցիներն ու վարսավիրանոցները եւ մինչեւ երկու մարդ սահմանափակել հավաքները կորոնավիրուսով ախտահարված մարդկանց թվաքանակի աճի պատճառով։

Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լեմի խոսքով, որը փետրվարի 8-ին մեջբերում են արեւմտյան ԶԼՄ-ները, ՉԺՀ-ի այս շրջանում սոցիալական հեռավորության պահպանումը կշարունակվի մինչեւ փետրվարի 24-ը:

Worldometers վիճակագրական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր Հոնկոնգում ախտորոշվել է ավելի քան 16 հազար վարակում, COVID-19-ով ախտահարված 213 քաղաքացի մահացել է, ավելի քան 13,2 հազարը՝ ապաքինվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28