Բաժիններ՝

Կարսի ղեկավարությունը Թուրքիայի Առևտրի նախարարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ սահմանի բացումը

Կարսի նահանգի ղեկավարությունից կազմված պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տեղական «KarsGazete» լրատվական կայքի կարճ հրապարակման մեջ նշվում է, որ նախարարությանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ պատվիրակությունը նախարար Մուշի հետ մտքեր է փոխանակել Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման հետ կապված աշխատանքների վերաբերյալ:

Հաղորդվում է, որ Կարսի պատվիրակության կազմում ընդգրկված են եղել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանից Կարսի պատգամավոր Ահմեթ Արսլանը, Կարսի նահանգապետ և քաղաքապետի պաշտոնակատար Թյուրքեր Օքսյուզը և մեջլիսի Գյուղատնտեսության ու անտառների հանձնաժողովի նախագահ Յունուս Քըլըչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28