Շվեդիան, որը տարվա վերջում ստանձնելու ԵԱՀԿ-ում նախագահությունը, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և կայուն կարգավորման հասնելուն միտված ջանքերին:
Աշխարհը հայտնվել է նոր համաշխարհային պատերազմի սպառնալիքի առջեւ: Այդ մասին ասվում է Չեխիայի ռազմական հետախուզության 2019 թվականի հաշվետվության մեջ, որը նրա կայքում հասանելի է նոյեմբերի 10-ին:
Աֆղանստանի անվտանգության ուժերը «Ուզբեկստանի իսլամական շարժում» միջազգային ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Ազիզ Յուլդաշին ոչնչացրել են երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ֆարյաբի նահանգում:
Ամերիկացի զինվորականներ են տուժել ուղղաթիռի ընկելու հետեւանքով, որը տեղի է ունեցել Եգիպտոսի Սինայի թերակղզու հարավում:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր, ի թիվս այլ հարցերի, խոսեց Արցախի կարգավիճակի հարցի հստակեցման շուրջ։ Նա նշեց, որ ԼՂ-ում դեռ շատ աշխատանք կա անելու, որից գլխավորը կարգավիճակային հարցերի դիտարկման անհրաժեշտությունն է՝ առաջին հերթին հաշվի առնելով այնտեղ ապրած և ապրող էթնո-դավանանքային խմբերի իրավունքները։
«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց թիմն արդեն մեկնում է Ստեփանակերտ, որտեղից նոյեմբերի 7-ին էին դուրս եկել՝ տեղի կառույցների խնդրանքով։
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում նոյեմբերի 12-ին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել Կրոնական գործերի թուրք-իսլամական միությանը պատկանող «Մասջիդ-ի Աքսա» մզկիթը։
«Ընդգծեմ ևս մեկ անգամ՝ պատրանքներ այն մասին, որ ԼՂ-ի շուրջ 7 շրջանները պետք է ընդմիշտ մնային այն իրավիճակում, ինչ նրանք եղել էին դեռ մեկ-մեկուկես-երկու ամիս առաջ, չպետք է լիներ»,- ասաց ռուս նախարարը։
Պատերազմը Լեռնային Ղարաբաղում ծրագրված էր դեռ դրա սկսվելուց շատ առաջ՝ Անկարայի ամենաակտիվ մասնակցությամբ, ինչը Հայաստանի պաշտպանության նախարարությանը պետք է հասկանալի լիներ դեռ ամռանը, երբ թուրքական ռազմական պատվիրակություններն սկսեցին պարբերաբար այցելել Բաքու, գրում է Репортер-ը՝ հավելելով, որ ռազմատեխնիկական համագործակցության նման ակտիվություն Թուրքիայի և Ադրբեջանի միջև այս դարում դեռ չէր եղել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը պատրաստվում է եւ կանցկացվի ոչ սովորական ձեւաչափով: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կանադան շարունակում է աջակցել հայ ժողովրդին՝ միևնույն ժամանակ ակնկալելով, որ Ադրբեջանը կհարգի ու կպահպանի իր ստանձնած պարտավորությունները:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Եթե հաջողվեր Ղարաբաղի հարցում ավելի շուտ պայմանավորվածության գալ դիվանագիտորեն, ապա 5 շրջանները, միևնույն է` անցնելու էին Բաքվին պարզապես խաղաղ ճանապարհով»,- այս մասին քիչ առաջ ռուսաստանցի և արտասահմանցի լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
BBC-ի թղթակից Սթիվ Ռոզենբերգը ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման շուրջ ծավալված իրադարձությունների մասին։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կառուցողական մոտեցումը, որի արդյունքում առաջացող նրբություններն ու տարաձայնությունները կլուծվեն թուրք գործընկերների հետ երկխոսության ընթացքում:
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ջո Բայդենի հետ, որը հայտարարել է, որ հաղթանակ է տարել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում:
Թուրքական խաղաղապահ առաքելություն չի լինելու Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին քիչ առաջ ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված ասուլիսի ընթացքում ընդգծեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պարզաբանելով վերջին օրերին մամուլում քննարկվող ամենաթեժ հարցը՝ Արցախում թուրք խաղաղապահների ներկայության մասին խոսակցությունները։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները, որոնք մասնակցում են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը, ժամանել են Լեռնային Ղարաբաղում գտնվող տեղակայման օդակայաններ։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռավար ասուլիսը՝ Արցախի հարցի թեմայով․ ՈՒՂԻՂ
ԱՄՆ սենատոր Էդ Մարքին անդրադարձել է Հարվային Կովկասում Թուրքիայի գործողություններին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը գտնվում են «Ֆեոֆանիա» կլինիկական հիվանդանոցում. այնտեղ նրանց բուժում են COVID-19-ի դեմ:
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը դիմել է ԱՄՆ պետքարտուղարությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին՝ աշխատելու գործընկերների հետ՝ հասնելու Արցախի հարցի արդար ու հավասարակշռված երկարաժամկետ կարգավորման:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի -24 ուղղաթիռները ներգրավված կլինեն խաղաղապահ գործունեության մեջ Լեռնային Ղարաբաղում:
Ռուսաստանը փակել է առեւտրի ներկայացուցչությունները Լիտվայում եւ Ուկրաինայում։ Համապատասխան որոշումն ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
86 տարեկան հասակում վախճանվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (ԲԱԱ) բազմակի հաղթող Թոմ Հեյնսոնը:
Փախստականների խնդիրը Սիրիայում արհեստական է, Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, խնդիրներ են ստեղծել նրանց վերադառնալու համար:
Ֆրանսիան մոտ օրերս առաջարկություն կներկայացնի Շենգենյան գոտին բարեփոխելու վերաբերյալ՝ նպատակ ունենալով ապահովել անվտանգությունը ԵՄ-ի սահմաններին:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով փորձագետները հույս են հայտել, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը կհանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության:
Եվրամիության աերոնավիգացիայի անվտանգության կազմակերպությունում (ԵՎԱԱԿ) նշել են ավիահաղորդակցության վերականգման երեք սցենար եւ պատմել, թե ինչից են կախված լինելու փոխադրումների ծավալների մեծացման գործընթացները:
Եվրամիության աերոնավիգացիայի անվտանգության կազմակերպությունում (ԵՎԱԱԿ) նշել են ավիահաղորդակցության վերականգման երեք սցենար եւ պատմել, թե ինչից են կախված լինելու փոխադրումների ծավալների մեծացման գործընթացները: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):