Բաժիններ՝

Թուրքմենստանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները

Թուրքմենստանում բացվել են բոլոր ընտրական տեղամասերն ու մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները: Նախագահի պաշտոնի համար պայքարում է ինը թեկնածու, որոնց շարքում գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երկրի տարածքում գործում է 2577 ընտրատեղամաս, իսկ արտերկրում՝ 41: Գրանցված ընտրողների թիվը 3 մլն 459 հազար 63 է:

Փետրվարի 11-ին գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել էր, որ որոշել է ճանապարհ բացել՝ իշխանությունը հանձնելու երիտասարդներին: Նա ընդգծել էր, որ երկու տարի առաջ հասել է Մուհամեդ մարգարեի տարիքին (63) և ընդունել է «դժվարին որոշում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031