Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 1543-ով
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1545-ով: Մահացել է 20 մարդ։ Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 1 միլիոն 633 հազար 443 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 3198 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել էհաղթահարել է 1 միլիոն 581 հազար 376 հիվանդ: Մահացել է 16 հազար 505 մարդ: Մեկ օրում արվել է կորոնավիրուսի 13 հազար 873 թեստ, այդ թվում 10 հազար 859-ը՝ հակագենի եւ 3014-ը՝ ՊՇՌ-թեստ: Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 11,12 տոկոս, վերջին 14 օրում՝ 16,83 տոկոս, վերջին յոթ օրում՝ 14,57 տոկոս:
Ներկա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ է ստացել 2 միլիոն 830 հազար 741 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 1279 հոգի: Ներկայում ստացիոնար հսկողության ներքո գտնվում է 1695 մարդ: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: