Ստամբուլում առատ ձյան պատճառով ավելի քան 400 չվերթ է չեղարկվել
Թուրքական «Turkish Airlines» ավիաընկերությունը Ստամբուլում ձյան առատ տեղումների պատճառով չեղարկել է 407 չվերթ: Այս մասին հայտնում է HaberTurk-ը:
Ձյան տեղումները մարտի 11-ից խախտել են օդային, ծովային ու ցամաքային հաղորդակցությունը, չեղարկվել է ուսումնական պրոցեսը դպրոցներում և համալսարաններում:
Վատ տեսանելիության պատճառով դադարեցվել է նավերի շարժը Բոսֆորի նեղուցով:
Ակնկալվում է, որ երեկոյան ձյան տեղումներն ավելի են ուժեղանալու: