Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Արտգործնախարարները քննարկում են Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիները»,-հայտնում է «Անադոլու»-ն:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը մարտի 11-13-ը Անթալիայում է, որտեղ մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ֆորումի շրջանակներում Միրզոյանը մինչ այս հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: