Աթենքի և Համայն Հունաց Արքեպիսկոպոս Նորին Սրբություն Տ.Տ. Իերոնիմոս Արքեպիսկոպոսի իսլամի մասին խոսքերը վրդովմունք են առաջացրել Թուրքիայի քաղաքական և կրոնական շրջանակներում:
Սեւ ծովում, Թուրքիայի ափերի մոտ, խորտակված Arvin չորաբեռնատար նավի կապիտան ռուսաստանցի Վիտալի Գոլենկոն անհետ կորել է:
Նախորդ շաբաթ թուրքական առևտրային կայքերից մեկում Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին 6 մլն թուրքական լիրայով վաճառքի հանվելուց հետո նախօրեին «Sahibiden.com» կայքում վաճառքի է հանվել Բուրսայի մյուս հայկական եկեղեցին։ Վերջին եկեղեցու համար հայտարարություն տեղադրող անձը վաճառքի համար 6 մլն 300․000 թուրքական լիրա է սահմանել։
«Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են վերջին շրջանի ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններին։ Զորավարժությունները տեղի կունենան Կարսում փետրվարի 1-ից 12-ը: Զորավարժություններին, որոնց կմասնակցեն նաև Ադրբեջանի զինված ուժերը, կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ և օդուժ»,- հայտնում աղբյուրը։
Անցյալ շաբաթ Ինդոնեզիայի Արեւմտյան Սուլավեսիի եւ Հարավային Կալիմանտանի նահանգներում տեղի ունեցած երկրաշարժերի եւ հեղեղումների զոհ է դարձել առնվազն 96 մարդ: Հունվարի 18-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի Տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալության ներկայացուցչին։
ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել ազատ արձակել ՌԴ-ում ձերբակալված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ, փոխանցում է ria.ru-ն։
Գերմանիայում 31-ամյա թուրք քաղաքացին դատարանի առաջ է կանգնել կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման համար տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում 2.5 մլն եվրոյի չափով խարդախություն անելու համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Թուրք երտասարդը 2020թ. մարտ և ապրիլ ամիսներին Գերմանիայի 6 տարբեր նահանգներում ֆինանսական հրատապ աջակցություն ստանալու համար կեղծ անձնագրերով առնվազն 91 դիմում է ներկայացրել՝ պահանջելով 2.54 մլն եվրո, ինչը […]
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 94 միլիոն 414 հազարից:
Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել դադարեցնել մետաղական ուրան արտադրելուն միտված գիտահետազոտական աշխատանքները:
Ինդոնեզիայի կառավարությունը օտարերկրացիների համար մուտքի արգելքը, որը պետք է գործեր հունվարի 1-ից մինչեւ 14-ը, երկարացրել է եւս երկու շաբաթով՝ մինչեւ հունվարի 28-ը:
Մադրիդի քաղաքապետարանը կարծում է, որ անցյալ շաբաթ սաստիկ ձյունամրրիկի ժամանակ քաղաքին հասցվել է գրեթե 1,4 միլիարդ եվրոյի վնաս:
2020 թվականին Թուրքիայի Անթալիա քաղաք այցելած զբոսաշրջիկների գրեթե 1/3-ը կազմել են ռուսները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Pfizer եւ BioNTech ընկերությունները ծրագիր են մշակել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունն ավելացնելու համար:
Ուկրաինայում ուժի մեջ է մտել «Ուկրաիներենի, որպես պետական լեզվի գործածության ապահովման մասին» օրենքի նորմը, համաձայն որի սպասարկման ոլորտում բոլորը կխոսեն միայն ուկրաիներեն լեզվով:
«Եթե նույնիսկ այդ շահը կա, ապա այն Հայաստանին տրվում է անասելի մեծ զիջումների, երկրի համար կարևորագույն խնդիրներից նահանջի արդյունքում։ Նույնիսկ բարոյական էլ չէ, այս պարագայում, երբ մեր զինվորների մի մասի աճյունը չեն հանձնել հողին, խոսել այդ զինվորների մահվան պատճառ դարձած պետության հետ շահեկան հարաբերությունների մասին։ Խոսել սահմանների ապաշրջափակման մասին և դրանից բխող տնտեսական շահերի մասին, այն պարագայում, երբ ներկայիս ապիկար իշխանությունները չեն կարողանում լուծել գերիների հարցը, հետպատերազմյան բազմաթիվ խնդիրներ, էլ չեմ խոսում պատերազմի սկսվելու և ընթացքի ժամանակ նրանց տգետ քաղաքականության հետևանքների մասին։
Եվրամիությունում պատվաստման հավաստագրերի սահմանումը կդառնա «նորմալ եւ բնական» բժշկական միջոց, սակայն դրա ներգործությունը տեղաշարժման ազատության վրա գնահատման կարիք ունի, այդ թեման կքննարկվի Միության մակարդակով:
Անգլիական Սոլսբերի քաղաքի տաճարը ժամանակավորապես վերածվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման կենտրոնի:
Ճապոնիայի ադմինիստրատիվ եւ նորմատիվ բարեփոխումների նախարար Տարո Կոնոն հնարավոր է համարել Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեղարկումը:
Բելգիայի 82 տարեկան բնակիչը մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալուց հինգ օր անց:
Նորվեգիայի իշխանությունները որոշում են կայացրել պարտադիր դարձնել կորոնավիրուսի թեստավորումը նրանց համար, ովքեր մուտք կգործեն երկիր:
ԱՄՆ-ի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի ներքին գործերի նախարար Լասարո Ալբերտո Ալվարես Կասասի եւ նրան վստահված գերատեսչության նկատմամբ ՝ մարդու իրավունքների խախտման եւ կոռուպցիային մասնակցության մեղադրանքներով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դժվար է ասել, թե Արցախի հարցի հետ կապված բանակցային գործընթացն ինչ ժամկետներում կարող է վերականգնվել։ Ավելին՝ տարբեր կողմերից եկող ազդակներն ու հրապարակումները ցույց են տալիս, որ Արցախի կարգավիճակի հետ կապված խնդիրը լուծված չէ, և բանակցային գործընթացը պետք է միտված լինի քաղաքական լուծում գտնելուն։
Ինդոնեզական Սուլավեսի կղզում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի:
Տեղային հիվանդությունների կարգ COVID-19-ի անցնելու հեռանկարը հեղինակավոր լաբորատորիաների պատվաստանյութերը, ինչպիսին Ռուսաստանի Գամալեյայի ինստիտուտն 1, շատ գրավիչ է դարձնում Չիլիի համար:
«Վարձկան ահաբեկիչների ներկայությունն Անդրկովկասում տարածաշրջանը կգցի անկայունության անվերջանալի շղթայի մեջ՝ բոլոր երկրներին կանգնեցնելով ահաբեկչական վտանգի առջև»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով տեղեկություններին, որ Թուրքիան ահաբեկիչներին ցանկանում է հաստատել Ադրբեջանում և Արցախյան պատերազմում Ադրբեջանի գրաված տարածքներում։
Հնդկաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 177-ոՎ:
Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Վրաստանի Կասպի քաղաքում երկու պատանդի ազատման հատուկ գործողություն են իրականացրել:
Թուրքիայի գերագույն դատարանի հանրապետական գլխավոր դատախազությունը տվյալներ է հրապարակել 2020թ. երկրում քաղաքական կուսակցությունների հիմնադրման և կուսակցությունների անդամների թվի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Իշխանությունները նախկին կլինեն, թե ներկա, միևնույն է՝ Հայաստանը պետք է ունենա արժանապատիվ քաղաքականություն, անվտանգության մեխանիզմներ և դա ապահովող հզոր բանակ։ Երկրորդ հակասությունը՝ տիկնոջ այդ արտահայտությունները, բացի այն, որ որևէ մասնագիտական կամ այլ քննադատության չեն ենթարկվում, նաև շատ տարօրինակ կերպով համահունչ են ադրբեջանական մոտեցումներին, որովհետև Ադրբեջանն է թիրախավորել հայկական բանակը, որը Ադրբեջանի ու նրա ղեկավարի համար հավաքական թշնամու կերպար է։ Խոսել, որ Հայաստանը չպետք է վերականգնի իր ռազմական պոտենցիալը, իր վնասված ու ոչնչացված ռազմատեխնիկան և չփորձի ուղղել իր մեջքը և պատրաստվել պատասխանին՝ որևէ տրամաբանության չի ենթարկվում։