Իսրայելի հետ համաձայնությունները փոխգործակցության մեծ հնարավորություններ են բացում. ԱՄԷ ԱԳՆ
Իսրայելի հետ համաձայնություններն արաբական երկրների հանդեպ մեծ հնարավորություններ են բացում տարածաշրջանում հանուն ուրիշ ապագայի կառուցման: Մարտի 28-ին «Նեգեւի գագաթնաժողովում» այդ մասին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ԱԳ նախարարության ղեկավար շեյխ Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահայանը։
«43 տարի առաջ Եգիպտոսը եւ Իսրայելը կնքեցին հաշտության պայմանագիր, մենք այդ տարները կորցրել ենք եւ այժմ փորձում ենք հետ շահել կորցրածը,- նշել է նա:- Բացարձակապես պարզ է, որ մենք ունենք վիթխարի ներուժ եւ հնարավորություններ, որոնք բխում են Իսրայելի հետ համաձայնություններից, եկել է ժամանակը կառուցելու ուրիշ ապագա եւ համագործակցելու՝ ահաբեկչությանը եւ բռնությանը հաղթելու համար:
Նախարարի խոսքով՝ անցյալ տարի 300 հազար իսրայելացիներ են այցելել ԱՄԷ, իսկ Դուբայի «ԷՔՍՊՕ» միջազգային ցուցահանդեսի Իսրայելի տաղավար է այցելել 2 միլիոն մարդ: Իր կողմից Բահրեյնի արտաքին գործերի նախարար Աբդել Լաթիվ բեն Ռաշեդ ազ Զայանին հայտնել է, որ «Աբրահամյան համաձայնագրերի» կնքման պահից անցած 18 ամսում կողմերը «տեսան համագործակցության մեծ ներուժը բոլոր բնագավառներում եւ հասկացան, թե ինչպես կարելի է իրականացնել ստեղծված հնարավորությունները»:
«Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման բնագավառում դրական տեղաշարժերին» է ուշադրություն հրավիրել նաեւ Եգիպտոսի ԱԳՆ-ի ղեկավար Սամեհ Շուքրին:
«Մեր բանակցությոնները կառուցողական էին եւ խորը, դրանք վերաբերում էին բազմաթիվ խնդիրների, որոնք կանգնած են մեր տարածաշրջանի հանդեպ»,- նշել է նախարարը: «Ուղին, որը մենք Իսրայելի հետ ընտրել ենք 43 տարի առաջ, արդյունավետ էր, այն ցուցադրել է կայունության կերեւորությունը տարածաշրջանում»,- հավելել է Շուքրին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: