![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարել է զորքին՝ ցանկացած պահի պատրաստ լինել սպառազինության կիրառմանը
![](https://168.am/wp-content/uploads/2021/08/Hasanov.jpg)
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամանատարների և շտաբի պետերի հետ հանդիպմանը հանձնարարել է ցանկացած պահի պատրաստ լինել օգտագործել ժամանակակից սպառազինությունը, տեխնիկան և այլ զինատեսակները։ «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։
Նախարարը համապատասխան պաշտոնյաներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել բարձր լեռնային շրջաններում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների նյութատեխնիկական և ինժեներական ապահովվածությանը, ինչպես նաև ուժեղացնել անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածությունը։