Բաժիններ՝

43-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ ու պահում թմրանյութ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մրգաշատցու հողամասում հայտնաբերվեց կանեփի չորս թուփ, իսկ բակում` մարիխուանայի նմանվող զանգվածներ և «Խիմկայի» նմանվող լուծույթով հարյուրգրամանոց պլաստիկ տարա:

Տանտերը հայտնել է, որ այդ բոլորն իրենն են, լուծույթն էլ ինքն է պատրաստել` անձնական օգտագործման համար:

43-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930