Բաժիններ՝

68-ամյա կինը ձերբակալվել է

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ոստիկանները տնային պայմաններում ապօրինի ոգելից խմիչքի շշալցման դեպք են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանությունն օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Դրոյի փողոցի շենքերից մեկի բնակչուհին տանը ապօրինի ոգելից խմիչք է պատրաստում։

Իրավապահները երեկ այցելել են նշված բնակարան, որտեղ 68-ամյա տանտիրուհին զբաղված է եղել ոգելից խմիչքների շշալցմամբ։ Սեղանին հայտնաբերվել են նաև ոգելից խմիչքների համար նախատեսված ակցիզային դրոշմանիշեր, QR կոդեր, ինչպես նաև օղու դատարկ շշեր ու խցաններ:

68-ամյա կինը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշեր պատրաստելու, պահելու, առաքելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով։ Նա տեղափոխվել է բաժին, կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930