
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները Ստամբուլում տեղի կունենան մարտի 29-ին

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները Ստամբուլում տեղի կունենան մարտի 29-ին:
Այս մասին մարտի 28-ին լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից:
«Պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան մարտի 29-ի առավոտյան 10:30-ին (11:30 Երևանի ժամանակով) Դոլմաբախչե նախագահական գրասենյակում: Հանդիպումը լրագրողների համար փակ կլինի»,-տեղեկացրել են գրասենյակից: