Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մեկնել է Պակիստան՝ մասնակցելու «Թուրքիա-Պակիստան համատեղ տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստին»։ Վերոնշյալ նիստը գլխավորել են Յաշար Գյուլերը և Պակիստանի առևտրի նախարար Ջամ Քամալ Խանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նիստից հետո երկու երկրների նախարարները ստորագրել են «Թուրքիա-Պակիստան համատեղ տնտեսական հանձնաժողովի արձանագրությունը»։

Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության, մաքուր էներգիայի, զբոսաշրջության, լոգիստիկայի և այլ ոլորտներում։ Թուրքիայի ՊՆ նախարարը նաև նշել է, որ Պակիստանում թուրքական ընկերությունների ուղղակի ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը։

Նշենք, որ Գյուլերը նաև հանդիպել է Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջա Ասիֆի հետ։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930