Ռուսաստանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից ակնկալում է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններին առնչվող իր առաջարկներին պատասխան, գնդակն այժմ ԱՄՆ կողմում է:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին ձերբակալելու հետ կապված բանաձև են ընդունել՝ Եվրոպական միությունից պահանջելով «անհապաղ խոչընդոտել «Հյուսիսային հոսք-2» ծրագրի ավարտին, ինչպես նաև «զգալիորեն ուժեղացնել» Մոսկվայի դեմ սահմանափակումները»:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հունվարի 20-ին հայտարարել է որոշ կատեգորիաների ոչ քաղաքացիների Միացյալ Նահնգների տարածքից արտաքսումը 100 օրով դադարեցնելու մասին՝ գերատեսչության աշխատանքի արդյունավետության բարձրացման համար:
Մեքսիկայի իշխանությունները հավանությամբ ընդունեցին ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի որոշումը դադարեցնելու երկու երկրների սահմանին արգելապատի կառուցումը: Հունվարի 20-ի երեկոյան այդ մասին Twitter-ում հայտնել է լատինամերիկյան պետության արտգործնախարարության ղեկավար Մարսելո Էբրարդը:
Վրացի քաղաքական վերլուծաբան, նախկին դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին մեզ հետ զրույցում ասաց, որ, հաշվի առնելով Թրամփի պասիվ քաղաքականությունը մեր տարածաշրջանում, Ռուսաստանի ուղղությամբ և, ընդհանուր առմամբ կարգախոսը, որի կենտրոնում ԱՄՆ-ն էր, ԱՄՆ ներքին խնդիրները, քաղաքականությունը, ապա Բայդենի դեպքում եվրասիական, հարավկովկասյան տարածաշրջանում եվրաատլանտյան ձգտումներ ունեցող ուժերի ակնկալիքներն էապես մեծ են:
Հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հանդիպման արդյունքում արդիականացվեց Ադրբեջանի ու Հայաստանի միջև ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ուղիների վերակենդանացման հարցը:
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենը պետք է Վենեսուելայի դիվականացումը դադարեցնելու ուղեգիծ վերցնի: Այդ մասին հայտնել է լատինամերիկյան այս երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
«Ներկայիս միտումները թույլ են տալիս ենթադրել, որ բանակցությունները և արդյունքները կարող են դանդաղել։ Սրան հավելյալ, Ռուսաստանը զգում է, որ Արևմուտքը փորձելու է վերցնել նախաձեռնությունը և քննարկել հարցեր, ուստի չի փորձում մտնել առճակատման մեջ, բայց Արևմուտքի մասնակցությունը ևս հավելյալ կերպով կարող է խաթարել ներկայիս ընթացքը։ Սա դեռ անկայուն իրավիճակ է․ Ռուսաստանն ունի քայլերի հերթականություն, սակայն դրանք կարող են խախտվել»,- ասաց նա։
ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը հունվարի 21-ին կստորագրի 10 հրամանագրեր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի վերաբերյալ:
Հունվարի 21-ին սաստիկ հրդեհ է առաջացել Հնդկաստանի Պունա քաղաքի՝ պատվաստանյութերի մշակման մեջ մասնագիտացող «Սերում» ինստիտուտի տարածքում:
Մենք միանում ենք մեր համայնքին, կոալիցիոն գործընկերներին և կոնգրեսական դաշնակիցներին՝ քաջալերելով վարչակազմին կառուցողաբար և համագործակցաբար ներգրավվելու ԱՄՆ քաղաքականության գերակայությունների մեջ, որոնք ազդեցություն ունեն Հայաստանի, Արցախի, Եվրասիայի, Արևելյան Միջերկրականի և Մեծ Մերձավոր Արևելքի վրա։
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր նոյեմբերի 10-ից հետո պաշտպանում են Փաշինյանին, կոլոբորոցիոնիստներ են, իսկ դրանք այն մարդիկ են, ովքեր կամավոր և գիտակցված թշնամու հետ համագործակցում են պետության դեմ: Այս մասին նա հայտարարեց «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ:
Հունվարի 21-ին Բաղդադի կենտրոնում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 28-ի:
«Երկու անգամ՝ հոկտեմբերի 3-ին և հոկտեմբերի 11-ին, Փաշինյանը մերժել է եվրոպական մի երկրի առաջարկը՝ Հայաստան ուղարկել հակաօդային համակարգեր, կամ ավելի ճիշտ՝ անօդաչուների դեմ պայքարի համակարգեր»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:
ԱՄՆ-ը Իրաքից 200 զինվորականների է տեղափոխել Սիրիայի հյուսիս-արեւելք: Այդ մասին հաղորդել է Syria TV սիրիական պետական հեռուստաալիքը:
Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի լրագրող Յարոսլով Ինորոդցևն անդրադարձել է Արցախում եկեղեցիների և կրոնական ժառանգության պատկանելիության թեմային, ներկայացրել, թե ինչպես է Ադրբեջանը հետևողականորեն փորձում «ապահայկականացնել» քրիստոնեկան ժառանգությունը:
Նախագահ Ջոզեֆ Բայդնեի պաշտոնակալությունից հետո ԱՄՆ-ում ձախ արմատական շարժումների ներկայացուցիչներն անկարգություններ են սարքել Միացյալ Նահանգների արեւմտյան ափի երկու խոշոր քաղաքներում՝ Սիեթլում եւ Փորթլենդում:
Թեհրանը պլանավորում է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց նկատմամբ:
Մադրիդում բնակելի շենքի պայթյունի հետեւանքով զոհվել է երեք մարդ, եւս մեկը համարվում է կորած: Այդ մասին գրում է El Mundo-ն՝ վկայակչելով մայրաքաղաքի քաղաքապետարանի ներկայացուցչին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի վերահսկողության տակ գտնվող արաբական տարածքներում լրացուցիչ 2․572 նոր բնակավայր հիմնելու նախաձեռնությունը:
Հունվարի 21-ին Էգեյան ծովում, ներկայիս Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերիհիսար շրջանում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունվարի 20-ին հրամանագիր է ստորագրել, որը փոխում է նրա նախորդ Դոնալդ Թրամփի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) երկրի դուրս գալու վերաբերյալ որոշումը: Այդ մասին հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները: ԱՄՆ-ին ԱՀԿ վերադարձնելու որոշումն առաջիններից մեկն է դարձել նրա պաշտոնակալության պահից ի վեր, որը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ:
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենն ամուսնու՝ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը ներկայացել է Markarian բրենդի երկնագույն զգեստով և վերարկուով։
Միացյալ Նահանգները պաշտոնապես Փարիզի համաձայնագրի շրջանակներում պարտավորությունների կատարմանը կվերադառնա փետրվարի 19-ին:
«Ռուսաստանը խելացի քաղաքականություն է վարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար տնային աշխատանքի հնարավորություն տալով, քանի որ այդպես Ռուսաստանը փոքրացնում է իր հակասությունները Ղարաբաղյան հակամարտության շուրջ Արևմտյան համանախագահների հետ, միևնույն ժամանակ հասկանալով, որ Ադրբեջանը նախընտրում է ներկայումս առկա եռակողմ ձևաչափը»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն շատ «մեծահոգի» նամակ է թողել, սակայն Բայդենը չի բացահայտել նամակի բովանդակությունը՝ Թրամփի նկատմամբ հարգանքից ելնելով: Այս մասին գրում է RT-ն՝ հղում անելով CNN-ին:
Ստեփանակերտում քաղաքացիների ընդունելության կենտրոնը, որտեղ գործում է թեժ գիծ՝ Արցախում հակամարտության ժամանակ անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար, շարունակում է իր աշխատանքը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանի մահվան 1-ին տարելիցի կապակցությամբ հունվարի 25-ին ոգեկոչման արարողություն տեղի կունենա Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը։
«Գերիների չլուծված հարցը Փաշինյանի հանցագործության շարունությունն է». Դավիթ Շահնազարյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը Թերթի հետ զրույցում ասաց, թե Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ իրենց անհանգստությունը շարունակվում է, քանի որ անկայունությունը կարող է ունենալ անկանխատեսելի հետեւանքներ: