
Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳՆ-ն հայտնել է ռուս դիվանագետների արտաքսման մասին

Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է հինգ ռուս դիվանագետի՝ պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին: Նրանց տրվել է հինգ օր երկիրը լքելու համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ըստ տեղեկությունների՝ այդ դիվանագետները Վիեննայի կոնվենցիայի՝ դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ հակասող գործողություններ են իրականացրել և պետք է դուրս գան Հյուսիսային Մակեդոնիայի տարածքից հինգ օրում»,-գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հյուսիսային Մակեդոնիայում ՌԴ դեսպանությունը հաստատել է դիվանագետների արտաքսման մասի լուրերը: