Բաժիններ՝

Թալիբներն առանձին ծառայողների արգելել են աշխատանքի գնալ առանց մորուքի

Աֆղանստանում կառավորող «Թալիբան» շարժումը նախարարությունների մի շարք աշխատակիցների արգելել է աշխատավայրում հայտնվել մորուք չունենալու պատճառով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են աղբյուրները:

2021 թվականի դեկտեմբերի վերջին թալիբները հայտարարել էին, որ տղամարդկանց չեն պարտադրի մորուք պահել, չնայած այն չսափրելու հանձնարարականին:

«Որոշ ժամանակ առաջ մեզ հայտարարեցին՝ կա՛մ դուք մորուք կաճեցնեք, կա՛մ դուրս եկեք աշխատանքից: Մենք կարծում էինք, որ նրանք դա չեն անի, բայց այսօր (երկուշաբթի օրը) նախարարությունների մի շարք աշխատակիցներ մեզ թույլ չտվեցին աշխատավայր»,-պատմել է Աֆղանստանի կրթության նախարարության աշխատակիցը, որը ցանկացել է անունը չնշել:

Նրա խոսքով՝ նույն իրավիճակում են հայտնվել նաեւ մյուս նախարարությունների իրենց գործընկերները: Աղբյուրն ընդգծել է, որ այդ իրադրությունն անհանգստացնում է աֆղանցի պետծառայողներին, նրանցից ոմանք չեն ցանկանում մորուք ունենալ եւ գլխի ծածկոց կրել:

Աֆղանստանի արտաքին գործերի նախարարություններում աղբյուրը հայտնել է, որ թալիբները մի քանի նախարարություններում աշխատողներին աշխատանքի չեն թողել կարճ մորուքի եւ գլխաշոր չունենալու պատճառով:

2021 թվականի օգոստոսին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա:

Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ առել նախագահական պալատը: Օգոստոսի լույս 16-ի գիշերը հայտարարել են, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է:

Օգոստոսի վերջին երկու շաբաթում Քաբուլի միակ օդանավակայանից, որը գտնվում էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, իրականացվել է օտարերկրացի աշխատակիցների եւ օտարերկրյա ներկայացուցչություններում աշխատող աֆղանցիների տարհանումը: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:

Սեպտեմբերի սկզբին հայտարարվել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել է Մոհամադ Հասան Ախունդը, որը պատասխանատու է «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ արտաքին քաղաքականության համար եւ 2001 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս